Բիլ երկինք
1. Քո բառերով ներկայացրու Բիլի զգացմունքները, երբ անելանելի դրության մեջ էր։
Բիլը փակված է մնացել մի սենյակում, որտեղ օդը չի հերիքում, մթությունը խեղդում է: Կարծես թե տարածքը մեծ էր, ու կդիմանար մինչև ինչ-որ մեկը օգնության հասներ ու բացեր սենյակի դուռը: Բայց մռայլությունը տագնապի խուց էր ստեղծում Բիլի համար:
Մենակությունը սարսափելի է թվում, բայց երբ հայտնվում ես դատարկության ու իրական մենության մեջ հնարավոր է անգամ երազես մանր խնդիրների մասին, որ ունենում էիր ազատության մեջ:
Նա մենակությունից էր շատ վախեցած,փակ սենյակից,վախ,հուզմունք,կարոտ,պատերազմ,մահ այս բոլոր հույզերն առկա էին այս ստեղծագործությունում։
2 Առանձնացրու այն հատվածը, որտեղ համեմատվում է զինվորի և թռչունի մահը։
Հիմա այնտեղ՝ դրսում, բիլ երկնքի տակ թռչուններն ու մարդիկ լող են տալիս օդում, թևերը լայն բացած գլխակորույս նետվում երկնքի մի պատից մյուսը, մի անկյունից մյուսը, մի կետից մյուսը, մեկ իջնում են ծառերին, մեկ մոտենում երկնքի առաստաղին:
Թռչուններն ու մարդիկ այնքան նման են միմյանց, բայց երբ թռչունները հանգիստ նստում են ծառերին, հանկարծ, որտեղից որտեղ մի որսորդ է հայտնվում ու կրակում նրանց վրա. թռչունները պոկվում են ճյուղերից ու պատսպարվում երկնքում:
Թաքստոցից նայում են ներքև ու տեսնում, որ նրանցից մեկն ընկած է երկնքից հեռու. մեռնողը ծանր մարմնի տակ զգում է սեփական արյունից տաքացած փշոտ հողը, նրա աչքերից ծիկրակում է երկինքը, նա հպարտ տնկում է կտուցը, թևերը չի զգում, ուստի գիտակցում է, որ մեռնելու ժամանակն է, ու մեռնում է որսորդի նուրբ, մոմե ձեռնափի վրա:բա գիտե՞ս՝ ինչ է զգում թռչունը, երբ հրացանի կրակոցից պատսպարվում է երկնքում, երբ կրծքում թեժ գնդակի ծանրությունից ընկնում է գետնին՝ առաջին անգամ սեփական մարմնի վրա զգալով մոլորակի ձգողական ուժը Հենրին ժպտաց՝ նրա ժպիտը նմանվեց ջրափոսում կծկված արևին:
3 Գտիր հատվածները, որ չնայած իրար նման են, բայց հակադիր բաներ են պատմում։
Տղերքը մեռնում էին՝ զգալով գարեջրի ու պտուկների համը շուրթերին: Տղերքը մեռնում էին՝ երկնքից հեռու, արնաքամ մարմինների տակ զգալով սեփական արյունից տաքացած հողը, ու նրանց մտքերը հետզհետե փոքրանում էին, կծկվում էին, դառնում փոքրիկ բառեր՝ մայր, քույր, տուն, փայտ:
Հենրի, բա ի՞նչ կասես էն տղերքի մասին, ովքեր մեռնում էին գարեջրի ու պտուկների համը շուրթերին, բա գիտե՞ս՝ ինչ է զգում թռչունը, երբ հրացանի կրակոցից պատսպարվում է երկնքում, երբ կրծքում թեժ գնդակի ծանրությունից ընկնում է գետնին՝ առաջին անգամ սեփական մարմնի վրա զգալով մոլորակի ձգողական ուժը…
Հենրին ժպտաց՝ նրա ժպիտը նմանվեց ջրափոսում կծկված արևին։
Մի՞թե կմեռնեմ այստեղ, նորից մտածեց Բիլն ու անհանգիստ շրջեց սենյակը՝ խարխափելով խավարի մեջ, ցնցելով բոլոր փոշեհատիկները, որոնք դանդաղ իջնում էին նրա աչքերին ու խառնվում արցունքներին: Հետո ակնդետ հայացքը պտտում էր առաստաղի վրա, որ գոնե մի բան նշմարի, հույսի մի հատիկ, որ ագահորեն վրա պրծնի ու կուլ տա: Բայց շուրջը մարդակուլ խավար էր ու գարշահոտ… Բիլը քսվում էր պատերին, կարծես որևէ ծվարած անցք փնտրելով, մի նեղլիկ անցք, որը նրան նորից կմերձեցներ դրսի աշխարհի հետ:
Բիլը հիշեց իր պատանի ընկերոջը՝ Հենրիին, որը հաճախ խաղում էր իր հետ ու ինչ ասես պատմում ու վստահում էր նրան:
-Ավտոբուսում կողքիս նստած՝ նա ցավակցում էր ինչ-որ մեկի մահը,- մի անգամ պատմում էր նա Բիլին,- Բիլ… նրա մահը այրեց թուշս… Ամեն անգամ սափրվելիս, տեսնում եմ, որ նրա մահը դեղին սպի է դարձել թշիս… Ամեն անգամ սափրվելիս, սափրում եմ նաև նրան… Իմ թրաշը միշտ նույն երկարությունն է ունենում, իսկ նրանը… նրա՜նը, Բի՛լ, ամեն անգամ ավելի ու ավելի երկար է լինում… Ձգվում է նրա մորուքը… գալարվում դեղին օձի պես… փաթաթվում բոլոր տռզած ավտոբուսներին ու պարանի տեսք ընդունած կախաղան հանում վշտերը… ավտոբուսներում պարփակված վշտերը… Ամեն անգամ սափրվելիս ես մտածում եմ, որ մորուքս մի օր կծերանա… իսկ նրանը… նրա՜նը, Բի՛լ, միշտ կմնա նույնը… սև ու սարսափելի երկար… Քսան, քսան, քսան… Փայտփորիկը կտցում է վայրկյանում քսան անգամ… Քսան, քսան, քսան… Նա ընդամենը քսան էր, Բի՛լ։
4 Առանձնացրու այն հատվածը, որտեղ երևում է, որ պատերազմը խաթարում է բնականոն ամեն բան, և ոչ ոք երջանիկ լինել չի կարող։
Մի թե կմեռնեմ այստեղ,նորից մտածեց Բիլը,հիշեց անցյալ տարվա պատերազմն ու ավելի սարսափեց։Նա պատերազմին չի մասնակցել։Պատահական ծառի տակ կուչ եկած,երկյուղած աչքերով հետևում էր թռչուններին,որոնք հիմա պատսպարվում էին ծառերի ներսում,քանի որ երկնքի հանգիստը հիմա խանգարվում էր ռազմական ինքնաթիռների երազներից։
Թռչուններն ու մարդիկ թաքնվում էին տերևեների հետևում,որոնք երբեմն թրթռում էին նրանց ցնցվող մարմնից։
Բիլը նստում էր ծառի տակ ու տխրամած խորհում, որ ինչ-որ տեղ տղերքը մեռնում էին՝ տեսնելով, թե ոնց է կործանվում գահընկեց մարմինների, արյան լճակների ու հողի շատրվանների մասին միֆը: Տղերքը մեռնում էին՝ զգալով գարեջրի ու պտուկների համը շուրթերին: Տղերքը մեռնում էին՝ երկնքից հեռու, արնաքամ մարմինների տակ զգալով սեփական արյունից տաքացած հողը, ու նրանց մտքերը հետզհետե փոքրանում էին, կծկվում էին, դառնում փոքրիկ բառեր՝ մայր, քույր, տուն, փայտ:
5 Ինչ ես կարծում, ի՞նչ է այս պատմվածքով հեղինկը մեզ ասում։
Այս ստեղծագործությունը կարևորի ու երկրորդականի պարզ նկարագիրն է: Բազմաթիվ ենթատեքստերով ու տեսակետներ առաջ բերող ստեղծագործություն է:Ես կարծում եմ հեղինակն ուզում է ասել,որ ամեն վարկյանն անգամ շատ կարևոր է։Միշտ պետք է գնահատել ու շնորհակալ լինել նրանից ինչ ունես։
Рубрика: Հայոց լեզու | Оставить комментарий
1)Կազմել յուրաքանչյուր վայրի փոփոխությունների տասնամյա պատմությունը:
Անտառներն ունեն շատ կարևոր դեր մեր կյանքում։Այս նկարում տեսնում եմ 2009թ.շատ խիտ ու գեղեցիկ անտառ,որն ապահովվում է շրջապատին թթվածնով,առանց որի մենք մեկ վարկյան անգամ ապրել չենք կարող։Անտառի ամենագեղեցիկ զարդ դա ծառն է։Մեծ է ծառի դերը նաեւ կենդանական աշխարհի կյանքի ու կենսագործունեության համար: Չէ որ նրանցից մի քանիսը, ինչպես օրինակ սկյուռիկները, ապրում են հենց ծառերի փչակներում, ինչպես նաեւ թռչունների մեծ մասը բույն են դնում հենց ծառերի վրա` սկսած ճնճղուկներից մինչեւ մեր այդքան սիրելի արագիլները:
2019թ. նյունիսկ չեմ կարողանում հասկանալ ինչի է վերածվել անտառը,որի համար շատ ցավում եմ։
Բոլոր նկարներում ակնհայտ երևում են փոփոխություններ ու միայն դեպի վատը։Ցավում եմ ,որ տասը տարիների ընթացքում երկրի տարբեր վայրերում,բնությունը գնալով կորցնում է իր գեղեցկություն ու օկտակարությունը։
2)Ներկայացնել նշված վայրերի նշանակությունն ու կարևորությունը շրջակա միջավայրի վրա։
Մարդը մի կողմից չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:
3)Գրել սեփական տեսակետը փոփոխությունների վերաբերյալ
Ես ոնց հասկացա ամեն նկարում տերբերություն կա՝ ասենք 2009 եղել է այնպես,որ մարդիկ կարողանում էին ծովում լողանալ,իսկ 2019 թվականին նույնիսկ մարդիկ չեն կարողացել ծովին մոտիկ գալ։Նույն պես 2009 թվականին անտառը եղել է շատ հարուստ ծառերով ու թփերով,իսկ 2019 թվականին չկա համարյա ոչ մի ծառ։Իմ համար շատ ցավալի է տեսնել այս փոփոխությունները,բայց դա փաստ է։Ես այն կարծիքին եմ,որ փոփոխություններ միշտ պետք է լինեն,ու այն պետք է դեպի դրականն ու լավը։Բայց ցավոք տաս տարիների ընթացքում պատկերն լրիվ հակառակն է,ինչի համար շատ ցավում եմ։
4)Ես այս տարի շատ լավ փոփոխություն տեսա իմ Երևան քաղաքում՝ ի շնորհիվ Վարդանյան ընտաիքի։Նրանք կարելի է ասել երկրորդ ու կարծում եմ հարատև կյանք տվեցին նորաբաց այգուն։Ես շատ ուրախ եմ ,որ իմ ծննդավայրն ունի նոր ու շատ գեղեցիկ այգի։Ես այնտեղ դեռ չեմ եղել,բայց շուտով կվերադառնամ Հայաստան ու անպայման կայցելեմ,ու կկիսվեմ իմ հույզերի հետ։
Рубрика: Էկոլոգիա | Оставить комментарий
«Երևանի հնամենի մառաններն ու գինու պատմությունը» նախագիծ- Ստելլա Մնացականյան, Ազնիվ Գալստյան
«Լքված տարածքներ…Ուրվական դարձած գյուղերի պատմությունը» նախագիծ-Ստելլա Մնացականյան, Մարալ Կարապետյան։
Рубрика: Без рубрики, Պատմություն | Оставить комментарий

1. Թվարկե՛ք ազատագրական առաջին խմբակները: Փորձե՛ք գնահատել նրանց գործունեությունը:

Հայ հասարակության մեջ զինված պայքարի գաղափարախոսության տարածման և դրա գործնական կիրառման նպատակով հայ իրականության մեջ ստեղծվում են ազատագրական խմբակներ։Խմբակի մեջ ընդգրկված էր ավելի քան 40 մարդ՝ուսուցիչներ,աշակերտներ,ծառայողներ, արհեստավորներ։Նրանց վրա առանձնակի ազդեցություն էին թողել մեծ լուսավորիչ Խ.Աբովյանի ու Մ.Նալբանդյանի հայացքները։Խմբակը կապեր է հաստատում պոլսահայ գործիչների հետ,հայրենիքի «կենտրոնին»՝Արևմտյան Հայաստանին տեր դառնալու հայրենասիրական ու ազատաշունչ կոչեր է հղում համայն հայությանը։Հայկական հարցի միջազգայնացումը նոր խթան է դառնում ազատագրական խմբակների ու կազմակերպություններիստեղծման,դրանց գաղափարական հասունացման համար։
2. Համեմատե՛ք հայ ազգային երեք կուսակցությունների նպատակներն ու ծրագրերը, նրանց գործունեությունը:
Հայ ազգային-քաղաքական կյանքի աշխուժացմանը նպաստում էր այն հանգամանքը,որ հայկական հարցը դարձել էր մեժ տերությունների հետաքրքրության առարկա։Սակայն սուլթանական վարչակարգը բարենորոգումների փոխարեն ավելի սաստկացրեց ազգային ու հասարակական ճնշումները։Նման պայմաններում արևմտահայուոյան լայն զանգվածներին մնում էր դիմել պայքարի բոլոր՝խաղաղ ու զինված ձևերին,իսկ հասարակական-քաղաքական շրջանակներին ուղղություն տալ և առաջնորդել այդ շարժումը։
Հայաստանի տարբեր շրջաններում և գաղթավայրերում ձևավորված գաղտնի ազատագրական խմակներն ու միություները հիմք դարձան 1880 ական թթ.կեսերից ավելի հասուն մարտական ու գաղափարական քաղաքական կազմակերպությունների ազգային կուսակցությունների առաջացման համար։
3. Ո՞րն է այսօր ՀՀ-ում գործող ձեր նախընտրած կուսակցությունը: Հիմնավորե՛ք, թե ինչու այդ կուսակցությունը:
Լինեմ անխեղծ ես գործող կուսակցությունից տեղյակ չեմ։
Рубрика: Պատմություն | Оставить комментарий
1.Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
Միջազգային հարաբերություներում այդ հիմնախնդիրը որն առաջ էր եկել դե 18 դարի վերջին ստացել էր Արևելյան հարց անվանումը։Արևելյան հարցի մի դրսևորումն էլ օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տերբեր եկեղեցիների (կաթոլիկ,ուղղափառ,Հայ առաքելական մինջեև ընթացող վեճն էր,որը դարձավ միջազգային քնարկման հարց։
Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։
«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։ 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ։ Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ։ 1922–1923 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված։
Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:
Մայիս 18-ին Լոնդոնում կնքվում է ռուս-անգլիական համաձայնագիր,որը նախատեսում էր Սան Ստեֆանոյի պայմանագրի մի շարք կետերի վերանայում։Դրանք նաև վերաբերվում էին Հայկական հարցին։
Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները
* Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
* Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
* Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)
Պայմանագրի համաձայն.՝
* Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
* Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝
* Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.
Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։
3. Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից:
Բեռլինի պայմանագրով Հայկական հարցի լուծման հեռանկարը դառնում է ավելի մշուշապատ ու անիրատեսական։Հայաստանի ինքնավարության ծրագիրը լիովին մերժվում է։Պայմանագրի 61-րդ հոդվածը ևս թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայերի համար բարեփոփոխումներ անցկացնել,ապահովել նրանց անվտանգությունը։Բայց բարեփոխումների իրագործման հսկողությունն այժմ,բացի Ռուսաստանից,դրվում էր նաև վեհաժողովի մասնակից մյուս տերությունների վրա։Դա վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։
Рубрика: Без рубрики, Պատմություն | Оставить комментарий
1)Կազմել յուրաքանչյուր վայրի փոփոխությունների տասնամյա պատմությունը:
Անտառներն ունեն շատ կարևոր դեր մեր կյանքում։Այս նկարում տեսնում եմ 2009թ.շատ խիտ ու գեղեցիկ անտառ,որն ապահովվում է շրջապատին թթվածնով,առանց որի մենք մեկ վարկյան անգամ ապրել չենք կարող։Անտառի ամենագեղեցիկ զարդ դա ծառն է։Մեծ է ծառի դերը նաեւ կենդանական աշխարհի կյանքի ու կենսագործունեության համար: Չէ որ նրանցից մի քանիսը, ինչպես օրինակ սկյուռիկները, ապրում են հենց ծառերի փչակներում, ինչպես նաեւ թռչունների մեծ մասը բույն են դնում հենց ծառերի վրա` սկսած ճնճղուկներից մինչեւ մեր այդքան սիրելի արագիլները:
2019թ. նյունիսկ չեմ կարողանում հասկանալ ինչի է վերածվել անտառը,որի համար շատ ցավում եմ։
Բոլոր նկարներում ակնհայտ երևում են փոփոխություններ ու միայն դեպի վատը։Ցավում եմ ,որ տասը տարիների ընթացքում երկրի տարբեր վայրերում,բնությունը գնալով կորցնում է իր գեղեցկություն ու օկտակարությունը։
2)Ներկայացնել նշված վայրերի նշանակությունն ու կարևորությունը շրջակա միջավայրի վրա։
Մարդը մի կողմից չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:
3)Գրել սեփական տեսակետը փոփոխությունների վերաբերյալ
Ես ոնց հասկացա ամեն նկարում տերբերություն կա՝ ասենք 2009 եղել է այնպես,որ մարդիկ կարողանում էին ծովում լողանալ,իսկ 2019 թվականին նույնիսկ մարդիկ չեն կարողացել ծովին մոտիկ գալ։Նույն պես 2009 թվականին անտառը եղել է շատ հարուստ ծառերով ու թփերով,իսկ 2019 թվականին չկա համարյա ոչ մի ծառ։Իմ համար շատ ցավալի է տեսնել այս փոփոխությունները,բայց դա փաստ է։Ես այն կարծիքին եմ,որ փոփոխություններ միշտ պետք է լինեն,ու այն պետք է դեպի դրականն ու լավը։Բայց ցավոք տաս տարիների ընթացքում պատկերն լրիվ հակառակն է,ինչի համար շատ ցավում եմ։
4)Ես այս տարի շատ լավ փոփոխություն տեսա իմ Երևան քաղաքում՝ ի շնորհիվ Վարդանյան ընտաիքի։Նրանք կարելի է ասել երկրորդ ու կարծում եմ հարատև կյանք տվեցին նորաբաց այգուն։Ես շատ ուրախ եմ ,որ իմ ծննդավայրն ունի նոր ու շատ գեղեցիկ այգի։Ես այնտեղ դեռ չեմ եղել,բայց շուտով կվերադառնամ Հայաստան ու անպայման կայցելեմ,ու կկիսվեմ իմ հույզերի հետ։
Рубрика: Էկոլոգիա | Оставить комментарий

Դանիել Վարուժան

Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (20 ապրիլի, 1884, Բրգնիկ — 26 օգոստոսի, 1915), 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։
Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։
Հայող Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնելու հայ ժողովրդի պատմության ամենամութ օրերին թուրք մարդասպանի կողմից  դաժանորեն սպանված հայ մեծագույն հանճարների սիրո պատմությունները: Այսօր արևմտահայ պոեզիայի ամենահանճարեղ ներկայացուցիչներից մեկի` Դանիել Վարուժանի ծննդյան օրն է: Իր հայրենասիրական և բոցավառ ստեղծագործություններով նա կարողանում էր բոլորի սրտերում կրակ հրդեհել… և նրա մտքի բոցկլտումները հանգիստ չէին թողնում երիտթուրքական պարագլուխներին, և այդ վիժվածքները ապրիլի 24-ին վայրենաբար սպանեցին հայ մեծագույն բանաստեղծ Դանիել Վարուժանին:
Գրիգոր Չպուքքարյանի և Թագուհի Ղարիպյանի ամուսնության երրորդ տարվա վերջին /1884թ-ի ապրիլի 21/, երբ Դանիելի հայրը`Գրիգորը, Բրգնիկի եկեղեցում Դանիել մարգարեի մարգարեությունն էր թերթում, իր բարեկամներից մեկը գալիս է և ավետում, որ արու զավակ է ունեցել: Նորաթուխ հայրը վազում է տուն` միանգամից որոշելով, որ փոքրիկին Դանիել անունը կտա:

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն | Оставить комментарий